National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.12.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

Դեկտեմբերի 2-ին շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը:

Քննարկվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ փաթեթի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը նշել է, որ այս պահին գործում է ծառայության 12 տեսակ եւ իրենց նպատակն է ունենալ մեկ միասնական հարթակ: Ըստ նրա՝ ապագայում նախատեսվում է ունենալ զինվորական եւ քաղաքացիական ծառայություններ:

Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորել են նախաձեռնության անհրաժեշտությունը:

Օրենսդրական փաթեթն ստացել է  դրական եզրակացություն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ Կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից  օրենքների նախագծերի փաթեթին:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է  կենսաթոշակ? հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ  հաշվարկված աշխատավարձի չափով:

Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաեւ ուսումնասիրվել է միջազգային փորձը:

Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ նախագծով խտրականություն է դրվում մյուս դատարանների հանդեպ եւ միտում կա՝ անձից ազատվելու:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով քննադատությանը, նշել է, որ նախագիծը անձից ազատվելու նպատակ չի հետապնդում. խոսքը կառույցի նկատմամբ վստահության բացակայության մասին է: Նա ընդգծել է, որ ՍԴ-ն լինելով ապաքաղաքական մարմին՝ իր որոշման ձեւաչափում կատարում է քաղաքական շեշտադրումներ, պատասխանում է մի օրակարգի, որը զուտ քաղաքական է:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ բացասական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am